Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին
1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 25- ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում Արցախ մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։