Մշակույթ

Յալթայում բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին

1 րոպեի ընթերցում

Յալթայում բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Յալթա քաղաքում մայիսի 5-ին տեղի ունեցել անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Crimeapress»-ը, Ալեքսանդր Սպենդիարյանի կիսանդրու բացումը իրականացրել են Յալթա քաղաքի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռոստենկոն, ՌԴ պետական դումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը, ինչպես նաև Մոսկվա քաղաքի մունիցիպալ շրջանի պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այսօր մենք բացեցինք հայ ժողովրդի զավակի ` Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը, ով մեծ ներդրում է ունեցել Ղրիմի մշակույթում և համաշխարհային երաժշտական ժառանգության մեջ»,-ընդգծել է Շերեմետը:

Միջոցառումը կազմակերպել է Մոսկվայի և Ղրիմի հայ համայնքները` Անդրեյ Ռոստենկոյի օժանդակությամբ:

«Ալեքսանդր Սպենդիարյանի անունը սերտ կապված է մեր քաղաքի հետ: Նա ապրել և ստեղծագործել է այստեղ, ինչպես նաև հանդիպել է այստեղի անվանի ստեղծագործողների հետ»,- շեշտել է Ռոստենկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում