Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին հոբելյանի առթիվ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին հոբելյանի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ թատերարվեստի երախտավորներից եք, հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողը, և Ձեր վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին:

Ձեր դերասանական արվեստն առանձնանում է բնատուր շնորհով, կերպարի անտեսանելի շերտերը թափանցելու և հանդիսատեսին փոխանցելու կարողությամբ: Խաղային ներշնչանքով և զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետության»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում