Տարածաշրջանային

Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել C-400-ի մատակարարման շուրջ

1 րոպեի ընթերցում

 Պուտինը և Էրդողանը պայմանավորվածություն են ձեռք բերել C-400-ի մատակարարման շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 3-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինչպես ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ մյուս հարցերի քննարկումը, այնպես էլ C-400-ի մատակարարման հետ կապված քննարկումները ընթացել են դրական միտումներով:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն մարտի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը ևս քննարկել էին Անկարային C-400 համալիրների մատակարարման հնարավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում