Տարածաշրջանային

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին

1 րոպեի ընթերցում

Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բլոգեր Մեհման Հուսեյնովին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 32 միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Ադրբեջանի կառավարությունից պահանջել են անմիջապես ազատ արձակել ձերբակալված բլոգեր Մեհման Հուսեյնովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական Meydan. TV-ն: Մամուլի օրվան նվիրված համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները նշել են, որ բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը տեղի է ունեցել անօրինական մեղադրանքներով:

«Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը ադրբեջանական իշխանությունների պատասխանն է նրա քննադատական նյութերին»,- ասված է կազմակերպությունների հայտարարության մեջ:

Մեհման Հուսեյնովը զրպարտություն կատարելու հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հուսեյնովն ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում