Իրանցի պատգամավորների մասնակցությամբ Թեհրանում կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի համաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնի (ՀՈՒՍԿ) նախաձեռնությամբ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպությունում մայիսի 2-ին տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված «Թուրքիա. նեոօսմանիզմը արտաքին քաղաքականության դրոշի ներքո» խորագիրը կրող համաժողով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Համաժողովին մասնակցում էին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Մեհդի Զահեդին և այլ պատգամավորներ, Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը, Թուրքիայի և տարածաշրջանային հարցերով իրանցի պատմաբաններ, փորձագետներ և մտավորականներ: Համաժողողին հրավիրված էր նաև թուրք մտավորական և լուսանկարիչ Էրհան Արիքը:

Համաժողովին ելույթներով հանդես եկան դեսպան Արտաշես Թումանյանը, ԻԻՀ մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, «Արարատ» կազմակերպության նախագահ Գևորգ Վարդանը և Թուրքիայի, Կովկասի և ԱՄՆ-ի հարցերով փորձագետ, Իրանի պետական հեռուստատեսության և «Թասնիմ» լրատվական գործակալության վերլուծաբան Ֆարշիդ Բաղերյանը:

Իր ելույթում դեսպան Թումանյանն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը և հայկական դիվանագիտությունը շարունակում է ջանքեր գործադրել ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար պայքարի ուղղությամբ:

Դեսպանը կարևորեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված Համահայկական հռչակագիրը, որն արտացոլում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնական կամքը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության հետևանքների հաղթահարման գործում»:

Հայերեն

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը