Տարածաշրջանային

Մերկելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգավոր է համարում ԵՄ անդամակցության բանակցությունների համար

1 րոպեի ընթերցում

Մերկելը Թուրքիայում մահապատժի վերականգնումը վտանգավոր է համարում ԵՄ անդամակցության բանակցությունների համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման դեպքում Եվրամիությանն այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները անհիմն կդառնան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Մերկելն ընդգծել է, որ որպես վարչապետ` լիովին ազատ է Թուրքիայում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները բարձրաձայնելու հարցում և դա անում է ոչ միայն հասարակության առաջ, այլև թուրքական իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում