Տարածաշրջանային

Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը վատացել է

2 րոպեի ընթերցում

 Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը վատացել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում բանտարկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինն ահազանգել է ամուսնու առողջական վիճակի վատացման մասին` հայտնելով, որ նրա մոտ սկսվել է նյարդացավ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկատերինան մասնավորապես հայտնել է. «Ես տխուր նորություններ ունեմ Սաշայի մասին: Թեպետ նա այս պահին քննչական մեկուսարանի սանիտարական բաժնում է, սակայն դա դրական չի ազդում նրա առողջության վրա: Տախիկարդիային ավելացել է նյարդացավը: Տեղական բժիշկն ասել է, որ դա սթրեսի հետևանք է»:

Լապշինի կինը հայտնել է, որ մայիսի 2-ին ամուսինը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ ցավեր ունի գոտկատեղի շրջանում, սուր ցավ ոտքում, ինչը թույլ չի տալիս նորմալ քայլել, նստել ու վեր կենալ, իսկ գիշերները գալարումներ ձկնամկաններում: «Նման վիճակը պահանջում է անցկացնել լուրջ հետազոտություն և բուժում հիվանդանոցում, այլ ոչ թե բուժկետում»,- նշել է Եկատերինան: Նա կանխատեսել է, որ Ադրբեջանի արդարադատության նախարարություն արված իր հերթական դիմումին կպատասխանեն տեղական ԶԼՄ-ները` գրելով, թե Լապշինը «որևէ բողոք չունի», կհիշեն Ասքերովին, կքարկոծեն Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովային և կտեղադրեն Բելառուսում արված Լապշինի լուսանկարը: «Չէ որ Սաշայի ներկա լուսանկարը շատ հանգիստ կարող է պատմել, թե ինչպես է անցնում կալանքի տակ մնալու ադապտացիան»,- եզրափակել է Լապշինի կինը:

Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5-8 տարվա ազատազրկում:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում