ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ձեռք բերված միսը (այդ թվում և՝ սպանդանոցային ծագում ունեցող) արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունմսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ: Իրացման կետերից ձեռք բերված և լաբորատոր փորձաքննություն անցած միսը հանրային սննդի օբյեկտների կողմից ևս մեկ անգամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա (կառավարության 426-Ն որոշման համաձայն՝ իրացման նպատակով միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի և այլ մթերքների իրացումն արգելվում է): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանրային սննդի շղթայի օպերատորներին հորդորում ենք զգոն լինել և, նման դեպքեր արձանագրելու պարագայում, անմիջապես դիմել Ծառայություն՝ զանգահարելով 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, փետրվարի 16-ին ընդունված որոշմամբ սահմանվել են դրոշմակնքման և եզրակացության նոր ձևեր:

Հայերեն

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը