Սերգեյ Ավետիսյանն առաջիկայում հայկական շուկա իսրայելական ավիաընկերությունների մուտք է կանխատեսում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Արմենիա» ավիաընկերությունն ապրիլին սկսելու է Երևանից Թել Ավիվ չվերթներ իրականացնել: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Այս հարցը մեզ մոտ տևական ժամանակ բաց էր մնում, քանի որ մեր երկրից Թել Ավիվ չվերթի ակնհայտ պահանջարկ կար, սակայն չկար համապատասխան առաջարկ: Մենք մեր իսրայելցի գործընկերների հետ որոշ խնդիրներ ունեինք կարգավորելու` կապված անվտանգության հետ: «Երկար բանակցություններից հետո կարող ենք ասել, որ հարցը լուծված է. մենք ստորագրեցինք համապատասխան փաստաթուղթ իսրայելական կողմի հետ և մեր ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ մշակել ենք համապատասխան ձևաչափ, համաձայն որի տրվեց թույլտվություն մեր ավիաընկերությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Ավետիսյանը:

Նա այն կարծիքին է, որ ավելի ուշ տեսնելու ենք նաև իսրայելական ավիաընկերությունների մուտքը հայկական շուկա: Նա նաև հավելեց, որ «Արմենիա» ավիաընկերությունն այս պահին չվերթներ է իրականացնում Վորոնեժ և Բեյրութ:

Հայերեն

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters