Տարածաշրջանային

Եվրախորհրդարանում քննադատել են Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի մեղմ դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանում քննադատել են Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի մեղմ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր եւ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Կատի Պիրին քննադատության Է ենթարկել Անկարայի նկատմամբ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի քաղաքականությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ խորհրդարանականը հանդես Է եկել Die Welt գերմանական թերթին տված հարցազրույցում:

«Արտաքին գործերի նախարար Գաբրիելն ընդդիմանում Է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը եւ դրանով իսկ հարցականի տակ Է դնում վստահությունը Բրյուսելի նկատմամբ: Նա նաեւ անհարգանք Է դրսեւորում Թուրքիայի քաղաքացիների կեսի կարծիքի նկատմամբ, որոնք դեմ են քվեարկել երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն,- նշել Է Պիրին:- Նա, ով համակերպվում Է մարդու իրավունքների խախտումների հետ, միայն օժանդակում Է եվրոսկեպտիկներին»:

Պիրիի խոսքով՝ ներկա իրավիճակում այլեւս անկարելի Է համագործակցել Անկարայի հետ, քանի որ այնտեղ չեն ընդունում համաեվրոպական արժեքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում