«Սպանեք Էրդողանին». Ցյուրիխում դիմակավոր անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում դիմակավոր անձինք հարձակում են գործել Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Անհայտ անձինք ներկեր են նետել հյուպատոսարանի շենքի վրա, իսկ հարակից շենքի և ավտոբուսի կանգառի վրա գրել են «Սպանեք Էրդողանին»:
Գլխավոր հյուպատոս Ասիյե Նուրջան Իփեքչին հայտնել է, որ հարձակումն իրականացրել է շուրջ 60 մարդուց բաղկացած խումբը, ովքեր սև դիմակներ են կրել: