Միջազգային

Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ բանակցությունների գնացել է առանց գլխաշորի

1 րոպեի ընթերցում

 Անգելա Մերկելը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ բանակցությունների գնացել է առանց գլխաշորի

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանց գլխաշորի ժամանել է Սաուդյան Արաբիայի Սալման թագավորի հետ բանակցության վարելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Independent»-ը, Մերկելին Ջիդդա քաղաքում դիմավորել է Սալման թագավորը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Արևմտյան մի շարք այլ երկրների կին ղեկավարներ ու քաղաքական գործիչները նախկինում ևս հրաժարվել էին Սաուդյան Արաբիա այցելության ընթացքում գլխաշոր կրել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես «դրես կոդի» պահպանումից խուսափել է, երբ ժամանել է Էր-Ռիյադ՝ հայտնելով, որ իր քայլով կներշնչի Սաուդյան Արաբիայում ճնշված կանանց:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում