Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված տոնական միջոցառմանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 1-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հանրապետության Նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է«Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
Կարդացեք հոդվածը` Русский