Սպորտ

Մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց Հայաստանի լողի առաջնությունը, որին մասնակցում են 125 մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության մեկնարկային օրը լողորդները ուժերն են չափել 50 մ ազատ ոճ, 100 մ բրաս, 100 մ թիկնալող, 400 մ ազատ ոճ, 4 x 50 մ ազատ ոճի փոխանցալող մրցաձևերում:

50 մետր ազատ ոճ տղաներից չեմպիոն դարձավ Վահան Մխիթարյանը, իսկ աղջիկներից` Վարսենիկ Մանուչարյանը: 100 մետր բրաս լողաձևում լավագույնները Լևոն Վարդանյանը և Էլեն Սայանն էին: 100 մետր թիկնալողում ոսկե մեդալակիրներ դարձան Անի Պողոսյանը և Մայքլ Բրաունը:

400 մետր ազատ ոճում լավագույն արդյունք գրանցեցին Գևորգ Մարկոսյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Փոխանցումալողում թիմերի չեմպիոններ դարձան «Ակվլենդ»-ի աղջիկների և Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տղաների թիմերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում