Հասարակական

«Ազգ-բանակ» հայեցակարգը նպաստելու է Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ-բանակ» հայեցակարգը նոր մշակույթ է, որը թույլ է տալու քաղաքական ուժերին, հասարակությանը, փորձագիտական համայնքին ներգրավվելու կարեւոր քննարկումներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Հասկանալի է, որ ավելի քան 28 տարի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար ազգ-բանակ հայեցակարգը կարեւոր է, հատկապես երբ տեսանելի ապագայում դժվար թե ունենանք լուրջ ակնկալիքներ, որ արցախյան հակամարտության շուրջ հնարավոր է գնանք վերջնական կարգավորման եւ փոխզիջման, երբ ամեն օր այս կամ այն կերպ Ադրբեջանը ստեղծում է խնդիրներ թե՛ հայկական, թե՛ ղարաբաղյան սահմանին: Հայաստանն այսօր երկարաժամկետ սպառազինության մրցավազքի մեջ է ներգրավված, մրցակցում է այն երկրների հետ, որոնք եւ՛ ֆինանսական, եւ՛ ռեսուրսային, եւ՛ աշխարհագրական առումով ունեն որոշակի առավելություններ»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ դա ոչ թե հայեցակարգ է, ոչ թե փաստաթուղթ, որը դեռ պիտի ձեւավորվի եւ մատնանշի կարեւոր ուղղություններ, այլ նախեւառաջ արժեքային համակարգ է, որն անվտանգության ապահովման հարցում թույլ է տալու ոչ միայն ներգրավվել ի պաշտոնե այդ հարցով զբաղվող մարդկանց, այլեւ Հայաստանի հասարակությանը եւ Սփյուռքին:

«Վերջերս ռազմական տեխնիկայի ցուցադրումը նույնպես սիմվոլիկ դեր խաղաց, կարծես ինչ-որ օղակ լիներ բանակի եւ հասարակության միջեւ՝ հատկապես երիտասարդության: Պաշտպանության նախարարության առաջ քաշած գաղափարները կարեւոր են և դրվելու են նաեւ ընդհանուր քննարկման: Կներգրավվեն հասարակությունը, փորձագիտական համայնքը եւ քաղաքական ուժերը, հուսամ՝ նաեւ ընդդիմադիր ուժերը՝ արդյունքում ստանալով մի գաղափար, ծրագրեր, որոնք պետք է նպաստեն Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Հայեցակարգը փաստացի հնարավորություն է տալիս համակարգել այն իրականությունը, որ մենք ունենք: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ իրականում այդ գաղափարը կա»,-եզրափակեց նա:

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն