Արցախ

Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք. Մարիա Զախարովան այցելել է Նյու Յորքի հայկական եկեղեցի

3 րոպեի ընթերցում

Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք. Մարիա Զախարովան այցելել է Նյու Յորքի հայկական եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, ինչ որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` «եղել է, չի եղել»: Ռուսաստանի Պետդուման դեռևս 1995 թվականին ընդունել է «1915-1922 թվականներին իր պատմնական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» բանաձև: Նյու Յորքում` ՄԱԿ-ի շենքի հարևանությամբ գտնվում է հայկական եկեղեցի: Մտա: Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստըհիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպություններիորոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածներըորպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտորակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանություննընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհայինմիությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինըպաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապեսդատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալերկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում