Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի«Խոստումը» ֆիլմիհայկական կրկնօրինակմամբ հայաստանյան փակ ցուցադրությանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Կարդացեք հոդվածը` Русский