Տարածաշրջանային

Վրաստանով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրությամբ. Ջանելիձե

2 րոպեի ընթերցում

 Վրաստանով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրությամբ. Ջանելիձե

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանիտարածքով ցանկացածբեռնափոխադրումպետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարՄիխեիլ Ջանելիձեն«Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորության վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվումԱբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում էերրորդ կողմի դիտարկումայդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա:

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում