Սպորտ

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, 5-րդ տուրում պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին, մրցաշարում երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, հայ շախմատիստը շարունակում է գլխավորել Գերմանիայի Կարլսռուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ընթացող GRENKE Chess Classic միջազգային մրցաշարը:

Հինգերորդ տուրի արդյունքները. Արոնյան-Նայդիչ` 1:0, Մայեր-Կարլսեն` 0:1, Կարուանա-Վաշյե-Լագրավ, Հոու Յիֆան-Բլյուբաում` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը հինգերորդ տուրից հետո. 1. Արոնյան` 4 միավոր, 2-4. Կարուանա, Հոու Յիֆան, Կարլսեն` 3-ական, 5-6. Վաշյե-Լագրավ, Նայդիչ` 2.5-ական, 7-8. Մայեր, Բլյուբաում` 1-ական միավոր:

Վեցերորդ տուրում Արոնյանը կխաղա Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում