Սպորտ

Լևոն Արոնյանը 4-րդ տուրից հետո առաջատարն է. Grenke Chess Classic

1 րոպեի ընթերցում

 Լևոն Արոնյանը 4-րդ տուրից հետո առաջատարն է. Grenke Chess Classic

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադենում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Մաթիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Օլիմպիական կոմիտեից:

Չորրորդ տուրի արդյունքներով՝ Բլյուբաում- Արոնյան` 0:1, Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0, Կարլսեն-Կարուանա և Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է 3 միավորով: 2-ից 4-րդ հորիզոնականներում՝ Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական միավորով: 5-րդ և 6-րդ տեղերում 2-ական միավորով՝ Վաշյե-Լագրավ, Կարլսեն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում