Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 19-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչը (նստավայրը՝ Աթենք):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, hանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ դեսպան Սպասոևիչն առավել կամրապնդի հայ և սերբ ժողովուրդների բարեկամությունը, կնպաստի միջպետական կապերի սերտացմանը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ հայ-սերբական հարաբերությունները դարերի պատմություն ունեն և ժամանակի ընթացքում վերածվել են բարեկամության, որի հիմքում երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն են, գրեթե նույնանման հոգևոր արժեքները և փոխադարձ հարգանքն ու համակրանքը:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը, որն անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել: Միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, Նախագահ Սարգսյանի համոզմամբ, լավագույն ազդակն է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվացնելու համագործակցությունը:

Դեսպան Դուշան Սպասոևիչը շնորհակալություն է հայտնել Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ Սերբիան մեծապես շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ խորացնելու հարաբերությունները, և որպես դեսպան՝ կանի ամեն հնարավորը դա իրականություն դարձնելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև միջազգային կառույցներում հայ-սերբական համագործակցությանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ներուժին և հեռանկարին:

Հայերեն English Русский

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լեչե»-ին. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ՀՀ ՊՆ-ն իրականությանը չհամապատասխանող է համարում ԱԹՍ-ով ՀՀ պետական սահմանի օդային հատման մասին տեղեկությունները

Հայ-հնդկական համագործակցությունը հասցվել է նոր հանգրվանի բոլոր հնարավոր ուղղություններով․ Երևանում նշվեց Հնդկաստանի Հանրապետության օրը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի հրապարակումից

Նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները. Փաշինյանը Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է Մոդիին

Փաշինյանն երկարաժամկետ անհրաժեշտություն է համարել Երևանի տրանսպորտային համակարգի զարգացումը

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ

Երգ, պար, թատերական խաղ․ ինչո՞ւ է «Hi Arev» խումբը նոր մոտեցումներ ցուցաբերում

Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Վարչապետն արձագանքել է ուժային և այլ պաշտոններում կանանց նշանակման առնչվող խոսակցություններին