Միջազգային

ԱՄՆ-ում հոսպիտալացվել Է Ջորջ Բուշ Ավագը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հոսպիտալացվել Է Ջորջ Բուշ Ավագը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց Է տեղափոխվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ABC News հեռուստաալիքը հայտնել Է Twitter-ում՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին:

«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել Է, բայց իրեն նորմալ Է զգում»,- ասված Է հրապարակման մեջ:

Նաեւ հեռուստաալիքն իր միկրոբլոգում հրապարակել Է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի գրասենյակի հայտարարությունը: Տեքստում ճշտվում Է, որ նա «Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հոսպիտալ Է տեղափոխվել ապրիլի 14-ին՝ չդադարող հազի պատճառով հետազոտվելու համար»:

Ախտորոշման համաձայն՝ Բուշ Ավագի մոտ «թոքաբորբի թեթեւ դեպք Է», նա անհրաժեշտ բուժում Է ստացել:

Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1989-ից մինչեւ 1993 թվականը: Այժմ նա 92 տարեկան Է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում