Միջազգային

Jimmy Choo-ն հագուստի նոր հավաքածուն ներկայացրել Է հին առանձնատանը

1 րոպեի ընթերցում

Jimmy Choo-ն հագուստի նոր հավաքածուն ներկայացրել Է հին առանձնատանը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Jimmy Choo բրիտանական մակնիշը ներկայացրել Է նոր գովազդային արշավ՝ նվիրված հագուստի եւ կոշիկի հավաքածուի թողարկմանը: Տեսահոլովակը հրապարակվել Է YouTure-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կարճամետրաժ ժապավենը նկարահանվել Է հին առանձնատանը, ինտերիերը բացահայտում Է հավաքածուի հիմնական գաղափարը՝ ռոմանտիկական եւ բունտարական ոգու միավորումը մեկ մարդու մեջ:

«Pre-fall նոր հավաքածուի մոդելներն ստեղծվել են ոչ թե ձեզ նկարագրելու համար, այլ, որպեսզի լավացնի տվյալ պահի ձեր զգացողությունը»,-ասել Է մակնիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:

Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում Է կոշիկի եւ աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել Է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել Է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմի Չուն նորաձեւության ինդուստրիայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել Է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի պատվավոր տիտղոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում