Տարածաշրջանային

Թուրքիան Գերմանիայի 100 քաղաքացու թույլ չի տվել մուտք գործել երկիր

1 րոպեի ընթերցում

Թուրքիան Գերմանիայի 100 քաղաքացու թույլ չի տվել մուտք գործել երկիր

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 2017 թվականից մինչ օրս Թուրքիայի օդանավակայաններում արգելվել է Գերմանիայի 100 քաղաքացու մուտքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այդ անձանց մուտքը Թուրքիա արգելվել է «հասարակական անվտանգությանը սպառնալիք դառնալու» հիմնավորմամբ:

Թուրքական կողմի նման քայլերը խիստ քննադատության են արժանացել Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենի կողմից: «Գերմանացիների դեմ ավելացող արգելքները Թուրքիայի նախագահ Էրդողանի բռնապետության համար պատերազմական դաշտն ավելի են լայնացնում»,- նշել է նա:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվել են այն բանից հետո, ինչ գերմանական կողմն արգելեց թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել իր տարածքում: Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես եկավ հայտարարություններով, որոնցում Գերմանիային և երկրի ղեկավարությանն անվանեց «ֆաշիստ»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում