Տարածաշրջանային

Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրներից է

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան PEW հետազոտական կենտրոնը Թուրքիան ներառել է պետության կողմից դավանանքի ազատությունն ամենաշատը սահմանափակող երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Ուշագրավ է, որ նախորդ տարի ևս Թուրքիան ներառված է եղել «ամենաշատ սահմանափակումներ ունեցող» երկրների շարքում: Ներկայում այդ երկրների շարքում են նաև Իրաքը, Սիրիան, Իրանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան:

Հետազոտական կենտրոնը նաև արձանագրել է, որ Թուրքիայում աճում է «կրոնական հիմքով թշնամանքը հասարակության ներսում»: Ընդ որում, այս ոլորտում երկիրը նախորդ տարվա համեմատ հետընթաց է ապրել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում