Պաշտոնական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Մար Գրգես և Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոս եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների կապակցությամբ, որոնք տասնյակ անմեղ մարդկանց կյանք են խլել։

«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ անմարդկային արարքները և իր զորկացությունը վերահաստատում բարեկամ Եգիպտոսին՝ ահաբեկչության դեմ նրա մղած պայքարում։

Եգիպտոսի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, Եգիպտոսի բարեկամ ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է Նախագահի ցավակցական հեռագրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում