Պաշտոնական

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետին

1 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ցավակցական հեռագիր է հղել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենին՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում իրականացված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկային կյանքեր է խլել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Շվեդիայի համար այս դժվարին պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Շվեդիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:

Հանրապետության Նախագահն այս համատեքստում վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարին, որի թիրախ են դառնում բազմաթիվ անմեղ մարդիկ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում