Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք: Մաղթում եմ բոլորիդ, որ այս գեղեցիկ տոնը միշտ դիմավորեք բարձր տրամադրությամբ:

Մենք՝ որպես պետություն և հասարակություն, մտնում ենք փոփոխությունների և զարգացման կարևորագույն փուլ, և այս գործընթացներում առանձնակի մեծ է լինելու ձեր դերակատարությունը:

Բազմադարյա Հայաստանը ամուր է եղել նաև ձեզնով, իսկ այսօր՝ նորացող մեր հայրենիքը ուժեղ և առաջադեմ է առավելապես ձեզնով: Ամուր և ավանդական ընտանիքը առհավատչյան է մեր ժողովրդի հարատևության, և այդ հավերժության պատվարը դարձյալ դուք եք:

Այսօր առանձնահատուկ շնորհավորում եմ այն մայրերին, որոնց որդիները հսկում և անառիկ են պահում մեր երկրի սահմանները, նաև գլուխ եմ խոնարհում այն մայրերի առջև, որոնց որդիներն անմահացան:

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ ընտանեկան սեր ու ջերմություն, աշխատանքային հաջողություններ, հասարակական եռանդուն, արդյունավետ գործունեություն և հատկապես՝ կանացի հմայք ու գեղեցկություն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում