Հասարակական

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել է հսկողությունը

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել է հսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը:

«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երևան քաղաքի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել մեր մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու նպատակով: Չկա ոչ մի արտառոց բան, հսկողությունը միշտ էլ եղել է, պարզապես ավելի խստացված է»,- նշեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ ոստիկանները քաղաքավարի ձևով ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրվում տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում