Պաշտոնական

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Վուչիչին՝ Սերբիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը Սերբիայի նորընտիր Նախագահ Վուչիչին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում:

Ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը խարսխված է պատմամշակութային ընդհանրությունների վրա, որոնք ամուր հենք են ծառայում միջպետական կապերի հետագա ընդլայնման համար, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում