Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 3-ին ընդունել է ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակությանը Հայաստանում, շնորհակալություն հայտնել ընտրությունների դիտարկմանը առաքելության ակտիվ մասնակցության համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կներկայացնի հավասարակշռված, անաչառ ամփոփիչ հաշվետվություն, կհնչեցնի իր գնահատականները, դիտարկումներն ու խորհրդատվությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ընտրական գործընթացների շարունակական կատարելագործմանը:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Հայաստանի համար և նշել, որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով իրականացվել է նախապատրաստական շատ մեծ աշխատանք՝ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, գործընկեր կազմակերպությունների և կառույցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ:

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, և Նախագահ Սարգսյանի համոզմամբ, չափազանց կարևոր է, որ տեղի ունեցած ընտրություններն իրենց որակով վստահություն ներշնչեն Հայաստանի քաղաքացիներին ու բոլոր գործընկերներին:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած առաքելությանը Հայաստան հրավիրելու համար:

Սերգեյ Լեբեդևն ընդգծել է, որ բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերվել դիտորդական առաքելության ձևավորմանը՝ կազմում ընդգրկելով ԱՊՀ 8 երկրից 172 ներկայացուցիչ: Առաքելությունը, որը ս.թ. մարտի 14-ից Հայաստանում է, նրա հավաստմամբ, եղել է բոլոր մարզերում և իր մասնագիտական աշխատանքն իրականացնելիս ԿԸՀ-ից ու ընտրական գործընթացների համար պատասխանատու բոլոր կառույցներից և կազմակերպություններից ստացել է անհրաժեշտ աջակցություն, ինչի արդյունքում կարողացել է ձևավորել գործընթացի վերաբերյալ բավականին լայն և օբյեկտիվ պատկեր:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է փաստել ընտրություններին տեղական մեծաքանակ դիտորդների մասնակցությունը, որը, նրա խոսքով, աննախադեպ է:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հայերեն English Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան