Էքզիթ փոլի արդյունքներով ՀՀԿ-ն ստանում է ձայների 46 տոկոսը /լրացված/

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և BS/The Gallup Organization մասնագիտացված կազմակերպությունների կողմից իրականացրած էքզիթ փոլի արդյունքներով ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններում ձայների մեծամասնությունը` 46 տոկոսը, ստացել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարեց Gallup կազմակերպության ներկայացուցիչ Ռասա Ալիսաուշկիենեն: Նա ներկայացրեց նաև էքզիթ փոլի նախնական արդյունքները.

46 % - Հայաստանի Հանրապետական կուսակցություն

25 %- «Ծառուկյան» դաշինք

10 %- «Ելք» դաշինք

5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն

5 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն

4 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

4 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

3 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն

3 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

2 %- հրաժարվել է պատասխանել:

Հայկական սոցիոլոգիական ընկերության նախագահ Գևորգ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ 30 հազար մարդ է պատասխանել էքզիթ փոլ անցկացնողների հարցերին: «Հարցազրույցներն իրականացրել են 300 հոգի 125 կետերում` Հայաստանի ողջ տարածքում, բոլոր մարզերում»,- նշեց Գևորգ Պողոսյանը: Նա շեշտեց, որ հարցման ճշգրտությունը մինչև 1.5 տոկոս է:

ՃՇԳՐՏՈՒՄ.Ռասա Ալիսաուշկիենեի հնցեցրած տվյալներից հետո «Երկիր Մեդիայի» եթերում տեղի ունեցավ տվյալների ճշգրտում և հայտարարվեցին հետևյալ արդյունքները.

46 % - Հայաստանի Հանրապետական կուսակցություն

25 %- «Ծառուկյան» դաշինք

10 %- «Ելք» դաշինք

5 %- Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն

4 %- «Հայկական վերածնունդ» կուսակցություն

3 %- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք

3 %- «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք

2 %- Հայաստանի կոմունիստական կուսակցություն

2 %- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

2 %- հրաժարվել է պատասխանել:

Հայերեն English Русский

ԵՄ պաշտպանության նախարարները համաձայնության չեն եկել Կիևին Patriot հրթիռների փոխանցման հարցում. Կալաս

Շրջանառության մեջ է դրվել «Հայաստան-Վատիկան համատեղ թողարկում. Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» թեմային նվիրված նամականիշը

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Իսրայելական հարձակումների հետևանքով Գազայում զոհեր և վիրավորներ կան

Պայմանագրային զինծառայողի՝ պայթյունի հետևանքով մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ընտրողներին իրական ընտրության հնարավորություն են տվել. ԵԽԽՎ զեկույց

Զովունիում գտնվող 1550 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ

Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն կիրականացնի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում