Պաշտոնական

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուդոլֆ Խառատյանին

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուդոլֆ Խառատյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ Ռուդոլֆ Խառատյանը հայկական բալետային արվեստի երախտավորներից է, ով տարիներ շարունակ նվիրվածությամբ ծառայելով պարարվեստին՝ մեր ազգային բալետ է բերել նոր խոսք, ստեղծել անմոռաց կերպարներ և տպավորիչ բեմադրություններ, Նախագահը բարձր է գնահատել նաև Հայաստանում և արտերկրում բալետի արտիստների նոր սերնդի կրթմանն ու դաստիարակությանն ուղղված հոբելյարի մանկավարժական գործունեությունը:

Հանրապետության Նախագահը մաղթել է Ռուդոլֆ Խառատյանին քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում