Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Մալթա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել են Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլին, Մալթայի խորհրդարանականներ և հայ համայնքի ներկայացուցիչները:

Նախագահը ծաղկեպսակ է դրել մայրաքաղաք Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Մալթայի հայ համայնքի նախաձեռնությամբ` ի նշան Մալթային երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375 թվականին Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:

Նախագահը քաղաքապետ Դինգլիի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել խաչքարի մոտ:

Հայերեն English Русский

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը