Տարածաշրջանային

«Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով». Շվեյցարիայում բողոքում են Թուրքիայի նախագահի դեմ

1 րոպեի ընթերցում

«Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով». Շվեյցարիայում բողոքում են Թուրքիայի նախագահի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը: Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում