Լևոն Արոնյանը կմասնակցի գերմանական մրցաշարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի գերմանական միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բադեն-Բադեն քաղաքում անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 8 շախմատիստ` աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Մաքսիմ Լագրավը, Լևոն Արոնյանը, Արկադի Նայդիչը, չինուհի Հոու Յիֆանը, Մատիաս Բլյուբաուն և Գեորգ Մայերը:
Մրցաշարը կկայանա ապրիլի 15-22-ը: