Հասարակական

Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցություն է տրամադրել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքի

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը սոցիալական աջակցություն է տրամադրել 235  կարիքավոր սիրիահայ ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։

Այս ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, ամսական 60.000 դրամի շրջանակներում, 300 ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցվել են 57.000 դրամի չափով, 150 ընտանիքների տրամադրվել են կահույք և կենցաղային այլ իրեր։

Մայրաքաղաքի նուհերում արտահերթ հիմունքներով ընդգրկված են 122 սիրիահայ երեխաներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 498, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 32 սիրիահայ աշակերտներ, որոնցից 5-ը՝ անվճար հիմունքներով: Սիրիահայերը, հատկապես երեխաները, ընդգրկվում են սոցիալական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումներում:

Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 417 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում