Բեքչյանը Մաշալյանին կարգել է իր փոխանորդի պաշտոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից նամակ է ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` կոչ անելով հետևել եկեղեցական ավանդույթներին և դադարել կիրառել «փոխանորդ» եզրը պաշտոնական գրագրության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Աթեշյանին ուղղված նամակում նա հիշեցրել է տեղապահի ընտրության արդյունքը: «Այս ընտրությունը տեղի է ունեցել համապատասխան մեր եկեղեցական ավանդույթների և կարգուկանոնի: Հետևաբար, նահանգապետարանից եկած նամակի հրապարակումը եկեղեցական իշխանության կամքի վրա ստվեր գցելու տպավորություն է թողնում: Ուստի հանձնարարում եմ հետ կանգնել նման դիրքորոշումից, մասնավորապես՝ հարգել հայկական եկեղեցու կարգն ու կանոնները»,- նշել է Բեքչյանը նամակում:

Նա ընդգծել է` Աթեշյանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ տեղապահի ընտրությամբ դադարում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները: Ուստի Նորին Սրբազանությունը վստահություն է հայտնել, որ որպես բարձրաստիճան եկեղեցական` Աթեշյանն առաջնահերթ պարտավորություն պետք է համարի պահել եկեղեցական ավանդույթն ու գործել համապատասխան ձևով: Բեքչյանը կոչ է արել նրան դադարեցնել ընդհանուր փոխանորդի տիտղոսի գործածությունը և այդ արտահայտությունից խուսափել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մամուլին տված ծանուցումների մեջ:

Նույն նամակով տեղապահ ընտրված Բեքչյանը Աթեշյանին տեղեկացրել է, որ տեղապահի փոխանորդ է նշանակել պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որպեսզի իր բացակայությամբ նա հսկի բոլոր աշխատանքները:

Վերջում Բեքչյանն Աթեշյանին խնդրել է իրեն տրամադրել Ստամբուլի նահանգապետարանին հանդիպում կազմակերպելու նպատակով ուղարկված դիմումի պատճենը:

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Նա հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

Հայերեն English

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով