ՏՏ

Երեւանում հեղինակավոր Cloudflare-ը տվյալների կենտրոն կգործարկի

1 րոպեի ընթերցում

 Երեւանում հեղինակավոր Cloudflare-ը տվյալների կենտրոն կգործարկի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Cloudflare-ը Երեւանում տվյալների կենտրոն կգործարկի: Այն կլինի ընկերության 37-րդ տվյալների կենտրոնը Ասիայում եւ 103-րդը ամբողջ աշխարհում: «Յուքոմ»-ի հանրային կապերի պատասխանատու Դիանա Մնացականյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի շնորհիվ` 6 միլիոն կայք մոտ 6 անգամ ավելի արագ հասանելի կլինի Հայաստանի եւ հարակից երկրների օգտատերերի համար: «Սա մեծ ձեռքբերում է, որովհետեւ Երեւանում նման համակարգի տեղակայումը նշանակում է, որ մեր երկիրն այս տեսակի տեխնոլոգիաների հետ պատրաստ է տեխնիկապես աշխատելու` մասնագետների պատրաստվածության առումով»,-ասաց նա:

Ընկերությունը նախատեսում է տվյալների կենտրոններ գործարկել հինգ մայրցամաքներում: Հետաքրքիրն այն է, որ առաջին կենտրոնը կբացվի հենց Երեւանում, եւ ինչպես նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ. «Մենք սկսում ենք Երեւանից` Հայաստանի ամենամեծ քաղաքից` Հարավային Կովկասում տեղակայված երկրից»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում