Տարածաշրջանային

Էրդողանը կրկին Անգելա Մերկելին նացիստ է անվանել

2 րոպեի ընթերցում

Էրդողանը կրկին Անգելա Մերկելին նացիստ է անվանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle -ն:

Էրդողանը դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:

«Արևմուտքը թուրքերենով գրված «ոչ» պաստառներով ցույցերը թույլատրում է, թույլ է տալիս վարձել ամենամեծ սրահները: Եթե չամաչեին, կրկին օրակարգ կբերեին գազային խցիկների, համակենտրոնացման ճամբարների հարցը, սակայն դեռևս քաջություն չեն անում: Մենք կարո՞ղ ենք մոռանալ Սրեբրենիցան, այնտեղի զոհերին: Նիդերլանդների մտածելակերպը սա է: Այդ պատճառով էլ անհանգստանում են, երբ ֆաշիստ են ասում իրենց: Եվ անմիջապես Եվրոպայում նրանց պաշտպան են կանգնում համախոհները: Մասնավորապես Մերկելը: Նա էլ է նրանց պաշտպան կանգնում: Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ո՞ւմ. Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ ևս Թուրքիայի նախագահը նացիստ էր անվանել Գերմանիայի կանցլերին: Ի պատասխան նման հայտարարության` Մերկելը հայտարարել էր, որ չի ենթարկվելու սադրանքին և «չի մտնելու սադրանքի մրցման մեջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում