Տարածաշրջանային

Էրդողանն արտերկրում բնակվող թուրքերին համարում է Եվրոպայի ապագան

1 րոպեի ընթերցում

Էրդողանն արտերկրում բնակվող թուրքերին համարում է Եվրոպայի ապագան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:

«Այստեղից կոչ եմ անում Եվրոպայի իմ եղբայրներին. ապրեք ավելի լավ թաղամասերում, ամենալավ մեքենաները վարեք, բնակվեք ամենալավ տներում: Երեքի փոխարեն հինգ երեխա ունեցեք, քանի որ Եվրոպայի ապագան դուք եք»,- հայտարարել է նա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում