ՀՀ Նախագահը չի կիսում մոտեցումը, թե Գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը չի կիսում այն մոտեցումը, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իրեն: Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության տարեկան հաշվետվության ներկայացման ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանն այն մասին, թե խոսակցություններ են շրջանառվում, որ գիտությունների ազգային ակադեմիան սպառել է իր առաքելությունը, ընդգծեց, որ նման դիրքորոշումը ինքը չի կիսում, քանի որ եթե կիսեր այդ մոտեցումն, այդ ուղղությամբ վաղուց աշխատանքներ տարած կլինեին: «Բնականաբար, ես չեմ կիսում այս տեսակետը, որովհետև եթե կիսեի նման մոտեցումը մենք վաղուց այդ ուղղությամբ քայլեր կանեինք: Ես կողմնակից եմ, որպեսզի օպտիմալացվեն այն հաստատությունները, որոնք կան թղթի վրա: Դրանք պետք է իրական լինեն: Ես կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկան հնարավորություններ, որտեղ ուղղակի քիչ քանակությամբ մարդիկ են հավաքվել և արդյունք չկա, այդ մասը պետք է օպտիմալացնել և ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են և մեր երկրին պատիվ են բերում ու զարգացնում են գիտությունը Հայաստանում: Բացարձակապես որևէ այլ մոտեցում չի եղել մեր կողմից և չկա այդպիսի մոտեցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը ակադեմիայի անդամներին կոչ արեց նախաձեռնող լինել: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կան ակադեմիայի ստորաբաժանումներ, որոնք արդյունավետ չեն աշխատում: Խոսքը սրանց պետք է վերաբերվի: Այլ ճանաարհ ես չեմ տեսնում: Այո, սերտ կապ պետք է լինի գիտությունների ազգային ակադեմիայի և մեր ուսումնական հաստատությունների մեջ: Իհարկե, համալսարանական գիտությունն էլ պետք է զարգանա, սակայն իրարից տարանջատելը, կարծում եմ, սխալ է, և այն կարծիքները, թե ակադեմիան իր առաքելությունն ավարտել է այդպիսի մոտեցումը ես չեմ ընդունում»,- հավելեց Սերժ Սարգսյանը: :

Անդրադառնալով երբեմն լրատվամիջոցներում որոշ անձանց կողմից գիտությունների ազգային ակադեմիայի հասցեին հնչող քննադատությունների վերաբերյալ ակադեմիայի անդամների մտահոգությանը` Նախագահ Սարգսյանը նկատեց, որ մեր հասարակության մեջ որևէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից և զերծ չէ դրանից: «Կարծում եմ` այս երկրում ամենաքննադատվող հաստատությունը նախագահականն է, և ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ: Այդ քննադատությունից որևէ մեկը հաճույք չի ստանում: Միայն մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ: Սակայն, այնուհանդերձ, որոշ քննադատությունների մեջ, եթե դրանք առարկայական են, եթե դրանք չարությամբ լեցուն չեն, եթե դրանք ուղղված ենք աշխատանքները ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ»,- նշեց նա:

Սերժ Սարգսյանը կոչ արեց չզարմանալ, որ լրատվամիջոցներում, ընդհանրապես հանրային խոսքի մեջ շատ մարդիկ խոսում են թեմաների շուրջ, որոնցից գաղափար չունեն: Նրա կարծիքով` դա այն գինն է, որ վճարում ենք փակ հասարակությունից բաց հասարակություն անցնելու ճանապարհին: «Եվ մի կարծեք, որ այդպիսի մոտեցումը միայն ակադեմիայի կամ գիտության մասով չէ: Եթե հիմա գոնե այս ժամանակահատվածը վերցնենք, որովհետև ամենացայտուն կերպով նման երևույթները դրսևորվում են նախընտրական ժամանակահատվածում, մարդիկ խոսում են թեմաներից, որոնցից ընդհանրապես գաղափար չունեն: Պարտադիր չէ, որ բոլորի խոսքը կոմպետենտ լինի, պարտադիր չէ բոլորի խոսքն ազդեցիկ լինի, ուղղակի վատն այն է, որ այդ մարդիկ, ուղիղ նայելով տեսախցիկին, իսկ հեռուստատեսությամբ` հեռուստադիտողի աչքին, սուտ են ասում, թվեր են հնարում, որոնք իրականության հետ որևէ առնչություն չունեն: Նույնն էլ գիտության պարագայում: Հանդուրժող եղեք, դուք ևս ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողությունների մասին: Սա էլ երկրորդ խնդիրն է, որովհետև շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրել տգետներին, հրապարակավ հակադրել այն մարդկանց, ովքեր իսկապես թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Չեն ցանկանում, որովհետև մտածում են, որ վաղը մյուս օրը «Ֆեյսբուք»-ով կամ կայքերով կսկսեն անձնական վիրավորանքներ հասցնել իրենց: Բայց եթե ցանկանում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա: Եթե ցանկանում ենք, որ այս ժամանակահատվածն ավելի կարճ տևի, քան կարող է տևել, ինքներս պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, հակադրվենք ու մեր կարծիքը ներկայացնենք»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում

Եգիպտոսն ու Թուրքիան դարձյալ դեմ են արտահայտվել պաղեստինցիների տեղահանմանը