Արցախ

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել Արցախում գարնանացան աշխատանքների ընթացքը. հանձնարարվել է պլանավորել աշնանացանը

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը բավարար է գնահատել Արցախում գարնանացան աշխատանքների ընթացքը. հանձնարարվել է պլանավորել աշնանացանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը հետաքրքրվել է գարնանացան աշխատանքների ընթացքով, մասնավորապես, դաշտերում տիրող իրավիճակի, սերմերի, պարարտանյութերի ու թունաքիմիկատներիհամարներկայացված հայտերի, ինչպես նաև՝տրակտորների և սարքավորումների բավարար քանակի մասին:

Շրջվարչակազմերիղեկավարներնառանձին-առանձին զեկուցել են շրջաններում իրականացվող հերկի ու ցանքսի աշխատանքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ առանձնապես խանգարող հանգամանքներ չկան:Նրանք ներկայացրել են ինչպես գարնանացան մշակաբույսերի, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաների ցանման, դաշտերում հատկապես մկնանման կրծողների դեմ պայքարին ուղղված միջոցառումները:

Գործադիր իշխանության ղեկավարը բավարար է գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և հորդորել է հետևողական լինել, որպեսզի ժամանակին ու կազմակեպված ձևով շարունակվեն բոլոր միջոցառումները: Հարությունյանը հանձնարարել էշրջվարչակազմերի ղեկավարներինպլանավորել նաև 2017թ.-ի աշնանացան աշխատանքները ևտեղերումկանոնակարգել մշակաբույսերի ցանքսի բազմազանությունը և անհրաժեշտ համամասնությունը:

Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ շրջաններում շուտով կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ, որոնք կունենան իրավական կարգավիճակ և կգործեն շրջանային վարչակազմերի ենթակայության տակ: «Տարիներ ի վերմիջհամայնքային ճանապարհների բարեկարգման ու պահպանման հարցը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել, քանի որ համակարգման ու արագ արձագանքման խնդիր կար: Այսօր արդեն որոշում ենք կայացրել յուրաքանչյուր շրջանի համար ստեղծելհնարավորություններ՝միջհամայնքային ճանապարհների կանոնավոր սպասարկման ու դրանց բարեկարգ վիճակի ապահովման համար»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչակազմերի գործառույթներինառնչվողայլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում