Life

ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Քիմ Քարդաշյանի գրքերը ոչնչացրած 74-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում 74-ամյա տղամարդը ձերբակալվել է Հոլիվուդյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի գրքի` «Սելֆիշ»-ի մի քանի օրինակ ոչնչացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Huffington Post-ը:

74-ամյա տղամարդը վնասել էր Քարդաշյանի սելֆիները (ինքնանկար) պարունակող գրքի վեց օրինակ` դրանց վրա կարմիր հեղուկ լցնելով: Գլասթոնբերիի ոստիկանական բաժնից հայտնել են, որ տղամարդը գրքերի կողքին թողել էր մի երկտող, որտեղ նա հայտնում էր «իր հակակրանքը տիկին Քարդաշյանի և նրա նման մարդկանց նկատմամբ»:

19.99 ԱՄՆ դոլար արժեցող գրքի ոչնչացման համար ձերբակալված քաղաքացին ազատ է արձակվել 2 հազար 500 ԱՄՆ դոլարի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում