Միջազգային

Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press

1 րոպեի ընթերցում

Վիտալի Չուրկինը մահացել է սրտի կաթվածից. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի քաղաքային իշխանություններն անանուն աղբյուրի միջոցով լրատվամիջոցներին հայտնել են Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի մահվան պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Associated Press գործակալությանն անանուն աղբյուրն ասել է, որ դիվանագետը մահացել է սրտի կաթվածից:

Նյու Յորքի դատաբժշկական փորձաքննության գրասենյակը, հիշատակելով դիվանագիտական արարողակարգը, հայտարարել էր, որ չի հրապարակայնացնելու Չուրկինի մահվան պատճառը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դիմել էր ամերիկյան կողմին` պնդելով, որ ողջ տեղեկատվությունն այս հարցով փոխանցվի պաշտոնական խողովակներով` խուսափելով ԶԼՄ-ներում հնարավոր սպեկուլյացիաներից:

Վիտալի Չուրկինը մահացել էր 2017 թվականի փետրվարի 20-ին` 65 տարին լրանալուց մեկ օր առաջ: Նա ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 10 տարի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում