Տարածաշրջանային

Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

2 րոպեի ընթերցում

Թուրքիան հատել է կարմիր գիծը. Շուլց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիան գերմանական կառավարության քայլերը նացիստական գործելաոճին նմանեցնելով հատել է կարմիր գիծը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է շատ լավ իմանա հետևյալը. բարեկամ երկրի նախագահն այստեղ գոհունակությամբ կընդունվի: Սակայն թույլ չենք տալու, որ Թուրքիայի քաղաքական բախումները տեղափոխվեն Գերմանիա»,- հայտարարել է Շուլցը:

Նա նշել է, որ Էրդողանը ստիպված է ենթարկվել օրենքներին, և այդ մասին Կանցլեր Մերկելը պետք է հայտնի նրան:

Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Արտգործնախարարը ստիպված էր եղել ելույթ ունենալ Թուրքիայի հյուպատոսի կեցավայրում:

Գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագգենաու քաղաքում:

Կատարվածի քննադատությամբ էր հանդես եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով նմանվում է նացիստների գործելաոճին: Էրդողանի հայտարարությունը կրկնել էր նաև արտգործնախարար Չավուշօղլուն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում