Միջազգային

Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

Հումանիտար օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար իրադրությունը կվատանա, եթե չձեռնարկվեն շտապ ու վճռական միջոցներ, այսօրվա դրությամբ օգնության կարիք ունեն 13,5 մլն սիրիացիներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՄԱԿ-ի՝ փախստականների իրավունքների գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«Ներկայում մեր ունեցած ռեսուրսները միանգամայն անբավարար են սիրիացիների կարիքները հոգալու համար»,- հանձնակատարի խոսքը մեջբերել Է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:

Նրա տեղեկատվությամբ՝ այժմ 13,5 մլն սիրիացներ ունեն միջազգային հանրակցության օգնության կարիքը:

Գրանդին նաեւ հայտնել Է, որ հակամարտության վեց տարվա ընթացքում 6,3 մլն սիրիացներ դարձել են ներքին վերաբնակներ, 4,9 մլն բնակիչներ հայտնվել են փախստականների կարգավիճակում, մինչեւ հինգ տարեկան մոտավորապես երեք միլիոն սիրիացիներ չգիտեն՝ ինչ Է առանց պատերազմի ապրելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում