Սերժ Սարգսյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Փարիզից մեկնել է հայաշատ Լիոն, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Ժերար Կոլոնի հետ: Մինչ այդ Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելել է քաղաքի «Բելկուրի» հրապարակ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին` հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Լիոնի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոնին ջերմ ընդունելության համար և նշել, որ իրենց հանդիպումները բարի ավանդույթ են դառնում, ինչը անհրաժեշտ է լավագույնս ծառայեցնել երկկողմ կապերի ընդլայնման ու ամրապնդման գործին։ Նախագահը համոզվածություն է հայտնել, որ դասվելով Ֆրանսիայի լավագույն քաղաքների շարքում, Լիոնը տարեցտարի զարգանում է, ինչը նաև քաղաքապետի անձնական ձեռքբերումն է, քանի որ նա իր կյանքի ու գործունեության պատկառելի մասը նվիրել է այս քաղաքին:

Սերժ Սարգսյանը նշել է, թե տեղյակ է, որքան հոգածությամբ է քաղաքապետ Կոլոնը վերաբերվում հայությանը հուզող հարցերին և իր երախտագիտությունն է հայտնել դրա համար։ Նախագահը հույս է հայտնել, որ Ժերար Կոլոնը իր արժեքավոր փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել երկու քաղաքների՝ Երևանի և Լիոնի միջև համագործակցության հետագա խորացմանը: Հանրապետության Նախագահը վստահեցրել է, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված քաղաքապետ Կոլոնի ջանքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցում տարիներ ի վեր նրա սկզբունքային դիրքորոշումը աննկատ չեն մնում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ապակենտրոնացված համագործակցությանը, գիտակրթական, տնտեսական և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետարանում նաև գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում. «Ամեն անգամ մեծ ջերմությամբ եմ վերադառնում հարազատ դարձած այս քաղաքը՝ Լիոն, որ գերում է իր գեղեցկությամբ, ներդաշնակությամբ, հորդող կենսուրախությամբ և ստեղծագործ մթնոլորտով։ Հատկանիշներ, որոնք համապատասխանում են հայ ժողովրդի բնավորությանն ու նկարագրին։ Շնորհակալ եմ Լիոնի իշխանություններին՝ հայկական պատվիրակությանը ցուցաբերած սրտաբացության համար, դժվար պահին մեր հայրենակիցներին գրկաբաց ընդունելու համար։ Հպարտ եմ, որ որքան այս քաղաքն է հյուրընկալ եղել հայերի հանդեպ, նույնքան էլ հայերը, որպես վերգտած հայրենիք, սիրում ու շենացնում են Լիոնը։ Թող հայ-ֆրանսիական բարեկամությունը մշտապես լինի նույնքան փոխհարստացնող»,-գրել է Նախագահը:

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնին պարգևատրել էՊատվո շքանշանով՝հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ի պատիվ պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Հայերեն English Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը