Հասարակական

Մարտի 8-ի կապակցությամբ Երևանի տարբեր հատվածներում համերգներ են կայացել

2 րոպեի ընթերցում

Մարտի 8-ի  կապակցությամբ Երևանի տարբեր հատվածներում համերգներ են կայացել

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տիրող գարնանային գեղեցիկ այս տոնի տրամադրությունը Երևանի քաղաքապետարանը նշանավորել է նաև բացօթյա համերգային ծրագրերով, որոնց ընթացքում պարբերաբար հնչել են կանանց և աղջիկներին ուղղված տոնական շնորհավորանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հյուսիսային պողոտայի միջնամասի հատվածում անցորդներին ողջունել են «Օպերա Վիվա», «Դիքսին Երևան» և «Նեմրա» երաժշտախմբերը: Իսկ Աբովյան փողոցին հարակից հատվածի անցորդ կանանց և աղջիկների ուշադրությունը գրավել են «Սերենադ» և «Բենդ» երաժշտախմբերի կատարումները: Ավետիք Իսահակյանի արձանի հարակից տարածքում էլ երաժշտական ողջույն են հղել «Ալեքսանդրապոլ»և «Ամբասադոր» երաժշտախմբերը:

Երաժշտական ողջույնների շարքում գերիշխողն, անշուշտ, երևանյան, ինչպես նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գովերգող ստեղծագործություններն են եղել:Երաժշտական կատարումներն ունկնդրող հայուհիներն ու այս օրը Երևանում անցկացնող հյուրերը նշել են, որ քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված համերգներն ամբողջացնում են ինչպես Երևանի տոնական մթնոլորտը, այնպես էլ իրենց տոնական տրամադրությունը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում